«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունից հետո խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի և Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Ջուդը և Վինիսիուսը հիանալի խաղացողներ են: Ապագան նրանց ձեռքերում է։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այս անհավանական խաղացողների հետ պայքարի հաղթողը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ռոդրին այս տարի նվաճեց «Ոսկե գնդակը»: Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ երրորդը՝ Ջուդ Բելինգհեմը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Դանի Կարվախալը և Էրլինգ Հոլանդը։