«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին կարող է վերադառնալ ֆուտբոլ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
«Կոմո» ֆուտբոլային ակումբը «Ռոմայի» նախկին ավագին պայմանագիր է առաջարկել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչն է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը։
Նախկինում 48-ամյա Տոտին խոստովանել էր, որ ցանկանում է վերսկսել կարիերան։ Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Տոտին աշխատել է որպես «Ռոմայի» տնօրեն։
Ֆրանչեսկոն հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/93 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանը։ Այդ ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 խաղի, որոնցում դարձել է 3 07 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։