Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Այսօր Ալբերտ Վարդանյանը (130 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց վրացի մրցակցին։
Արման Վարդանյանը (63 կգ) զիջեց իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Երեկ Հայկ Խլոյանը (97 կգ) եզրափակիչում հաղթեց բելառուս մարզիկին 11-6 հաշվով ու դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) երեկ եզրափակիչում 1-3 հաշվով զիջեց Գեորգի Չխիկվաձեին և դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր։