Ամերիկյան «Ինտեր Մայամին» տրամադրված է ավելի ուժեղացնելու իր կազմը հաջորդ մրցաշրջանում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին կարող է տեղափոխվել MLS-ի ակումբ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Ֆատիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է Լիոնել Մեսսին։
Արգենտինացին ցանկանում է, որ Անսուն տեղափոխվի Ֆլորիդան ներկայացնող ակումբ։ Անսու Ֆատիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: