Իսպանական «Բետիսի» ֆուտբոլիստ Իսկոն պատմել է, որ 2022 թվականին իր մոտ առաջին անգամ էպիլեպսիայի նոպա է տեղի ունեցել:
Իսկոն 32 տարեկան է։ Նա խաղում է «Բետիսում» 2023 թվականից:
«Նոպայի ժամանակ ես քնած էի: Թվում է՝ դա 2022 թվականին էր։ Երբեք չեմ ունեցել նոպաներ ո՛չ մանկությանս տարիներին, ո՛չ էլ ավելի մեծ տարիքում։ Եվ այսպես, ինձ մոտ տեղի ունեցավ բավականին վատ դրվագ, և ինձ հիվանդանոց տարան։
Ես այնտեղ մնացի չորս օր, շատ վերլուծություններ արվեցին, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա անցկացրին, և շատ այլ հետազոտություններ։ Հիմա գիշերը մեկ հաբ եմ ընդունում։ Ինձ համար դժվար էր հիշել որոշ բաներ, որոնք այդ ընթացքում տեղի էին ունեցել ինձ հետ», — ասել է Իսկոն «Բետիսի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Իսկոն Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, ինչպես նաև Իսպանիայի եռակի չեմպիոն։
























































