Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգն ավտովթարի է ենթարկվել իր վարած Մերսեդես մակնիշի մեքենայով: Այս մասին հաղորդում է TVO-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը ամառային անվադողերով գնալիս է եղել Լայպցիգ՝ որդու մոտ: Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով առաջացած վնասը կազմում է 25 հազար եվրո: Վթարի հետևանքով Բոատենգը չի տուժել:
#Unfall auf der A9 bei Selbitz (Lkr. Hof): #FCBayern — Profi Jérôme #Boateng schrottet seinen #Sportwagen | https://t.co/Ds4MRBSEqY https://t.co/gEcarzWsoI #oberfranken #sommerreifen pic.twitter.com/h1dktZXFVT
— TV Oberfranken (@tv_oberfranken) March 31, 2020