«Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն իր նորամուտն է նշել Մադագասկարի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Գամբիայի հավաքականի դեմ Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպմանը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Սանդրո Տրեմուլեն մասնակցել է ողջ հանդիպմանը:
Իր հաջորդ հանդիպումը Մադագասկարի ընտրանին կրկին կանցիացնի Գամբիայի հավաքականի դեմ: Խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին:
























































