Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Բարսելոնայի եւ ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Լամինե Յամալի մասին։
«Նույնիսկ եթե նրան կապած ոտքերով խաղադաշտ դուրս բերեք, նա գլուխ կհանի: Լամինը չափազանց լավ խաղացող է։ 17 տարեկանում նա ավելի հասուն է թվում, քան իրականում կա: Նման ֆուտբոլիստներն առանց մեծ ջանքերի խելահեղ բաներ են անում»,- Դե Լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո:
























































