Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի վերջին խաղը «Ռեալի» կազմում, չնայած նրան, որ նրան չէին հրավիրել հավաքական՝ ենթադրյալ վնասվածքի պատճառով:
«Ակումբների և հավաքականների շահերը, միանշանակ, տարբեր են, նաև չպետք է մոռանալ, որ աշխատավարձ վճարողը ակումբն է, իսկ ֆեդերացիան աշխատավարձ չի տալիս»,- մեջբերում է մարզչի խոսքերը Marca-ն։
Ավելի վաղ աղբյուրները տեղեկացրել էին, որ Դեշամը զարմացել էր այն բանից հետո, երբ Մբապեն մասնակցել էր Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» (2:0) դեմ խաղին։ Տեղեկացվում էր, որ մարզիչը նրան չէր հրավիրել Ֆրանսիայի հավաքական՝ ֆուտբոլիստի վերականգնման համար։
Ազգերի լիգայի շրջանակում Ֆրանսիայի ընտրանին երկու արտագնա հանդիպում կանցկացնի։ Հոկտեմբերի 10-ին ընտրանին կխաղա Իսրայելի, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Բելգիայի հետ։

























































