«Վալյադոլիդի» սեփականատեր Ռոնալդոն խոսել է ակումբի ներկայիս իրավիճակի մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:
«Սա շատ դժվար պահ է բոլորիս համար: Ես համբերություն և պատասխանատվություն եմ խնդրում: Հուսով եմ, որ մենք կարող ենք հնարավորինս արագ հաղթահարել այս ամենը:
Կարևոր է հանգիստ մնալ: Մենք հրաժարվեցինք coronavirus-ի թեստերից, քանի որ դրանք մեզ պետք չեն: Կան մարդկանց այլ խմբեր, ովքեր այս օգնության կարիքը ունեն շատ ավելին, քան մենք: Իմ պարտականությունն է ակումբը ֆինանսապես առողջ պահելը»,- մեջբերում է նախկին ֆուտբոլիստին Marca-ն: