«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը դարձել է Լիվերպուլի պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթել է իր առաջին 10 հանդիպումներից 9-ում, հայտնում է Squawka-ն։ Հոլանդացի մասնագետն այս ցուցանիշով առաջ է անցել Ուիլյամ Բարքլիից (8), Ջոն Մաքքենայից (7) և Բոբ Փեյսլիից (7):
Հաղորդվում է նաև, որ Սլոթը «Լիվերպուլի» առաջին մարզիչն է, որը հաղթել է Պրեմիեր լիգայի իր առաջին չորս արտագնա հանդիպումներում:
45-ամյա Առնե Սլոթը գլխավորել է «Լիվերպուլը» այս մրցաշրջանից առաջ: Մասնագետը 2021 թվականի ամառվանից հանդիսանում էր «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ֆեյենորդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման՝ հաղթելով 94 անգամ, 27 անգամ ոչ-ոքի խաղացել և 24 անգամ պարտվել։
























































