«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից ու կարիերան շարունակել Լիգա 1-ում։
Calciomercato-ն գրում է, որ 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի համար մղվող տրանսֆերային պայքարում առաջատարը «Պարի Սեն Ժերմենն» է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենթուսը»։
Պոգբայի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» լրանում է 2021 թվականի ամռանը։