Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում առաջացած իրավիճակի պատճառով տուժում են նաև ֆուտբոլային ակումբներ։ Սլովակիայի լավագույն ակումբներից մեկը լուծարման եզրին է։
Sport.sk-ն գրում է, որ Սլովակիայի 7-ակի չեմպիոն «Ժիլինան», կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները չհաղթահարելով, մոտ ժամանակներս լուծարվելու է։
Ակումբը արդեն հայտնել է թիմի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, որ ապրիլի 30-ից հետո նոր ակումբ գտնեն իրենց համար։
«Ժիլինայի» կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։