«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ հանուն տիտղոսների նա կարող է հեռանալ ակումբից:
Կիրակի, ինստագրամի միջոցով Ջեյմս Ռեդնապի հետ զրույցում, Քեյնը նախ նշել է, որ վիրահատությունից հետո արդեն անցնում է ֆիտնեսային վարժությունների: Քեյնը նաև նշել, որ նա շատ է սիրում «Տոտենհեմը», բայց միայն սերը չի կարող իր՝ ակումբում մնալու պատճառ հանդիսանալ:
Անգլիացի ռմբարկուն ավելացրել է, որ եթե նա թիմի մոտ աճ չզգա, ապա կհեռանա, քանի որ ինքը հավակնոտ ֆուտբոլիստ է: