Ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Չելսին» ու «Բարոուն»։
Խաղը կայացել է Լոնդոնի (Անգլիա) «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ «Չելսին» 5-0 հաշվով հաղթեց մրցակցին։
Լոնդոնյան թիմի կազմում հեթ-տրիկ գրանցեց Նկունկուն, մեկական անգամ աչքի ընկավ Նետուն, ևս մեկ դրվագում ինքնագոլ գրանցվեց մրցակցի դարպասապահի հաշվին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» Դոկուի ու Նունեշի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։ Վերջինիս կազմում աչքի ընկավ Ինսը։
«Աստոն Վիլան» և «Լեսթերը» ևս դուրս եկան Գավաթի մրցաշարի հաջորդ փուլ։
























































