Անգլիացի մասնագետ Գարեթ Սայթգեյթը կարող է գլխավորել «Էվերտոնը», հայտնում է GiveMeSport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լիվերպուլյան թիմի նոր սեփականատերը պատրաստ է 54-ամյա անգլիացուն հրավիրել ակումբ՝ Շոն Դայչին փոխարինելու համար։
Սայթգեյթը մարզել է Անգլիայի հավաքականը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի ամառ։
Եվրո-2024-ում Անգլիան եզրափակչում պարտվեց Իսպանիային։
























































