«Մանչեսթեր Սիթիի» բելիգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն 2025 թվականի ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է Team Talk-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Քաղաքայինները» արդեն փոխարինող են գտել 33-ամյա կիսապաշտպանին։ Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպն Ջամալ Մուսիալայի հետ։
«Սիթին» 21-ամյա խաղացողի համար պատրաստ է առաջարկել 100 միլիոն եվրո։ Բացի Գվարդիոլայի գլխավորած թիմից գերմանցու ծառայություններով նաև հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը»։
























































