«Լիվերպուլի» նախկին մարզիչ Ջոն Ախտերբերգը «կարմիրների» դարպասապահ Ալիսոն Բեկերին անվանել է աշխարհի լավագույն դարպասապահը։
«Իմ կարծիքով, Ալիսոնը վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է աշխարհի լավագույն դարպասապահը։ Հիմա ես կարող եմ դա ասել, քանի որ այլևս չեմ մարզում նրան, բայց ես տեսնում եմ Ալիսոնի խաղը։ Հավանաբար, անպատշաճ է նրա նկատմամբ, որ վերջին երկու տարիների ընթացքում նա չէր ընդգրկվել Յաշինի անվան մրցանակի հավակնորդների ցանկում։ Չգիտեմ, թե ով է պատասխանատու, ով է կազմում այդ մրցանակին հավակնող խաղացողների ցուցակը, բայց, հավանաբար, նրանք լավ չեն պատկերացնում դարպասապահի խաղը», — Ախտերբերգի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։
Լև Յաշինի անվան մրցանակը տրվում է տարվա լավագույն դարպասապահին։ Ալիսոնը այս մրցանակի առաջին դափնեկիրն է, նրան այն հանձնվել է 2019 թվականին։
























































