«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի վարքագծի մասին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ խաղում նորվեգացին դիտավորյալ գնդակով հարվածել է մրցակցի գլխին, «հարձակվել» «Արսենալի» մարզչի վրա և հայհոյել լոնդոնյան թիմի խաղացողի։
Ռայթը խոստովանել է, որ իրեն ամենից շատ զայրացրել է գնդակը մրցակցի գլխին նետելը, երբ վերջինս նույնիսկ չէր նայում Հալանդի կողմ։ Բրիտանական ֆուտբոլի վետերանը դա վախկոտ արարք է անվանել։
«Միակ բանը, որն իսկապես զայրացրեց ինձ, Հալանդի վախկոտ արարքն էր։ Գնդակը նետել մրցակցի գլխին, երբ նա չի նայում քեզ… Երբ նա շրջված է մեջքով… Սա իսկապես վախկոտ արարք է։ Դա ինձ ամենից շատ զայրացրեց։ Չէի կարծում, որ Հալանդն անմակարդակ է», – ասել է Ռայթը։
Հիշեցնենք, որ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2։
























































