«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան համեմատել է «Արսենալի» և «Լիվերպուլի» դեմ հանդիպումները։
««Լիվերպուլի» և «Արսենալի» տարբերությո՞ւնը»։ Գուցե այն է, որ «Լիվերպուլը» արդեն հաղթել է Պրեմիեր լիգայում, իսկ «Արսենալը»՝ ոչ։ Գուցե այն է, որ «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալը»՝ ոչ։ «Լիվերպուլը» մեր դեմ միշտ խաղում է հաղթանակի համար։ Այս առումով «Արսենալի» հետ մեր հանդիպումները բոլորովին նման չեն «Լիվերպուլի» հետ խաղերին. իրավիճակը նույնն է մինչ օրս։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» չկարողացան պարզել հաղթողին, հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
























































