«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան Անգլիայի առաջնության 5-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղից հետո (2:2) դժգոհել է մրցակցի ցուցադրած խաղի որակից։
««Մանչեսթեր Սիթին ցանկանում էր ֆուտբոլ խաղալ, իսկ «Արսենալը»՝ ոչ։ Մենք երջանիկ չենք, ցանկանում էինք հաղթել, բայց ոչ-ոքին լավագույնն է, որին կարող էինք հասնել նման կերպ դասավորվող խաղում»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Միկել Արտետայի թիմը հաշվի մեջ առաջ անցավ առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն ընդմիջման գնաց 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Լեանդրո Տրոսսարդը: Երկրորդ խաղակեսում «Զինագործները» փորձեցին պահել հաղթական հաշիվը, սակայն 98-րդ րոպեին Ջոն Սթոունսը կարողացավ պարտությունից փրկել «Քաղաքայիններին»։
























































