Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում հանդիպեցին «Բրայթոնը» և «Նոթինգհեմը», որոնք դեռ չեն պարտվել այս մրցաշրջանում։
Կալում Հադսոն-Օդոյին 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար 12-րդ րոպեին, որն իրացրեց Քրիս Վուդը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Բրայթոնը» շրջեց հանդիպման ելքը։ Ջեկ Հինշելվուդը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ Դենի Ուելբեքը հաշիվը դարձրեց 2-1:
70-րդ րոպեին հյուրերի կազմում Ռամոն Սոսան փրկեց իր թիմին պարտությունից՝ 2-2։
Մրցակիցներն ունեն 9-ական միավոր և կիսում են 7-րդ տեղը։
























































