TV2 Sport ալիքը հրապարակել է վիճակագրություն, որն արտացոլում է նորվեգացի մարզիկների ժողովրդականությունը երկրի բնակչության շրջանում:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2020 թվականի 400 մետր արգելավազքում օլիմպիական չեմպիոն Կարստեն Վարհոլմը։
Հետաքրքիր է, որ ֆուտբոլի համաշխարհային աստղ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է միայն 6-րդ հորիզոնականը։ Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ՝ «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, զբաղեցրել է 2-րդ տեղը:
Նորվեգիայի ամենահայտնի մարզիկները 2024 թվականի օգոստոսի դրությամբ (փոփոխությունները 2024 թվականի հունվարի հետ համեմատած՝ փակագծերում):
Կարստեն Վարհոլմ — 35% (37%)
Մարտին Էդեգոր — 25% (23%)
Յոհաննես Բյո — 20% (26%)
Բիրգիտ Սքարշտեյն — 19% (21%)
Մարկուս Ռութ — 17% (նոր)
Էրլինգ Հալանդ — 17% (21%)
Յոհաննես Կլեբո — 16% (18%)
Յակոբ Ինգեբրիգտսեն — 16% (15%)
Կասպեր Ռուդ — 13% (15%)
Մագնուս Կարլսեն — 12% (14%)
Հարկ է նշել, որ հարցումը անցկացվել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիադայից անմիջապես հետո, ինչը կարող էր ազդել արդյունքների վրա:
























































