«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի, անգլիական մի շարք ակումբներ ցանկանում են տեսնել «քաղաքաբնակների» պատիժը։
«Կարծես թե բոլորը ցանկանում են ոչ միայն բացառել «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ից, այլ նաև ջնջել մեզ երկրի երեսից։ Ցանկանում եմ նշել, որ մեզ մոտ առավել քան շատ հաջողակ օրեր են եղել, քան մեր մրցակիցների մոտ։ Այդ պատճառով էլ մենք այսքան հաղթանակներ ենք տոնում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
Ավելի վաղ ֆուտբոլային ֆինանսների փորձագետ Քիրան Մագուայրը հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթիից» կարող են հանել մինչև 100 միավոր՝ ֆինանսական կանոնների խախտման համար:
2024 թվականի փետրվարին ԱՊԼ-ն հայտարարեց, որ «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 2009/10-ից մինչև 2017/18 մրցաշրջաններ ընկած ժամանակահատվածում ակումբի եկամուտների վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրելու մեջ: Բացի այդ, «քաղաքաբնակները» կեղծ տեղեկություններ են ներկայացրել խաղացողների և մարզչական անձնակազմի աշխատավարձերի մասին:
Ֆինանսական խախտումների գործով լսումները պետք է անցկացվեն սեպտեմբերին, իսկ վերջնական որոշումը կկայացվի 2025 թվականին:
























































