Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնում հյուրընկալել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է յոթ միավոր։ Էրիկ տեն Հագի թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը։
«Քրիսթալ Փելասը» վաստակել է երեք միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։
























































