Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիշել է, թե ինչպես է «մկրատաձև» հարվածով գրավել Անգլիայի ընտրանու դարպասը:
«Վրեժի տեսակները տարբեր են լինում: Օրինակ՝ Անգլիայի ընտրանու դարպասին խփած գոլս: Անգլիական լրատվամիջոցները միշտ էլ «հարձակվել» են ինձ վրա: Գրում էին, թե ես ձիու պոչով եսասեր եմ: Դրանից հետո ես խփում եմ գոլ:
Կարծում եք՝ ինձ լա՞վ էի զգում: Այո, ինձ շատ լավ էի զգում: Ես ստիպեցի նրանց ուտել իրենց իսկ խոսքերը: Հաճելի զգացողություն էր»,- շվեդ հարձակվողի խոսքն է մեջբերում First We Feast-ը:
























































