Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 5-րդ տուրում միմյանց են հանդիպում լոնդոնյան երկու ակումբներ՝ «Վեսթ Հեմն» ու «Չելսին»։
Թիմերը ներկայացրել են հանդիպման մեկնարկային կազմերը․
«Վեսթ Հեմ»՝ Արեոլա, Մավրոպանոս, Կիլման, Վան Բիսակա, Պալմիերի, Էդսոն Ալվարես, Գվիդո Ռոդրիգես, Լուկաս Պակետա, Կուդուս, Բոուեն, Սամերվիլ
«Չելսի»՝ Ռոբերտ Սանչես, Ֆոֆանա, Ադարաբիոյո, Քոլվիլ, Կուկուրելյա, Կայսեդո, Պալմեր, Էնցո Ֆերնանդես, Մադուեկե, Սանչո, Նիկոլաս Ջեքսոն
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:
«Չելսին» զբաղեցնում է 8-րդ, իսկ «Վեսթ Հեմը»՝ 14-րդ հորիզոնականը:
























































