«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Արսենալի» ցուցադրած խաղի մասին:
«Արսենալը» շատ լավ է գործում բարձր պրեսինգի ժամանակ, կարողանում է խորքային պաշտպանություն ցուցաբերել, ինչպես նաև փայլում է անցումների ժամանակ: Թրծված և ամբողջական թիմ է:
Այդ պատճառով է «Արսենալը» եղել մեր գլխավոր մրցակիցը վերջին երկու մրցաշրջաններում»,- իսպանացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» միմյանց կհանդիպեն ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 22-ին:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» 4 խաղում 12 միավոր են վաստակել: «Զինագործները» երկրորդն են՝ 10 միավորով:
























































