Հունական ԱԵԿ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է 28-ամյա հարձակվող Անտոնի Մարսիալի հետ մինչև 2027 թվականը պայմանագիր կնքելու մասին։
«Ես շատ ուրախ եմ: ԱԵԿ-ն ինձ համար հնարավորություն է, և ես ամեն ինչ կանեմ հաջողության հասնելու, տիտղոսներ նվաճելու և թիմի երկրպագուներին ուրախացնելու համար»,- Մարսիալի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած ամառ ավարտվել է ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում նա խաղում էր 2015 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում նա ունի նաև չորս խաղ և մեկ գոլային փոխանցում: