«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Նանտ» ակումբը, հաղորդում է L’Equipe-ը։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը՝ Մայքլ Առնոլդը, ով հանդես է գալիս որպես լոնդոնյան ներդրումային ընկերության միջոցով իր որդու հետաքրքրությունների կառավարիչ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական սպորտային շուկայի նկատմամբ։ Տրենտն արդեն համասեփականատեր է Ֆորմուլա 1-ի ֆրանսիական Alpine թիմում:
Ալեքսանդեր-Առնոլդը սկզբում հետաքրքրված էր «Սենտ-Էտիենի» և «Հավրի» ձեռքբերմամբ:
Ֆրանսիայի ութակի չեմպիոնները պատկանում են ֆրանսիացի գործարար Վալդեմար Կիտային, ով 2007 թվականից ղեկավարում է ակումբը և, ըստ շշուկների, հոգնել է թիմի սպորտային և ֆինանսական խնդիրներից:
Հաղորդվում է, որ անցյալ ամառ Կիտան տեսաժողովի միջոցով հանդիպել է Առնոլդների հետ, իսկ վերջին օրերին հանդիպել է նրանց հետ անձամբ Ժնևում։ Գնումը գնահատվում է 100 մլն եվրո:
























































