Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպանների՝ Ուիլյամ Սալիբայի և Գաբրիել Մագալյաեշի մասին իր կարծիքով։
«Այս զույգն առանձնանում է Եվրոպայի մյուս կենտրոնական պաշտպաններից: Նրանք երկու մրցաշրջան անընդմեջ ապացուցում են իրենց բարձր կարգը։ Այս տղաները հիանալի կերպով լրացնում են միմյանց։ Կարծում եմ, որ այսօր «Զինագործներն» ունեն ԱՊԼ-ի լավագույն պաշտպանությունը»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Անգլիայի առաջնության 4 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
























































