«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորը լուրջ վնասվածք է ստացել։ Կրկնակի հետազոտությունը ցույց է տվել, որ վնասվածքը ավելի լուրջ է, քան ի սկզբանե սպասվում էր։
«Վերջին հետազոտություններից հետո պարզվեց, որ Էդեգորը լուրջ վնասվածք ունի, հատկապես կոճի կապաններից մեկի վրա։ Դա բավականին լուրջ բան է, այնպես որ մենք մի որոշ ժամանակ առանց նրա կմնանք»,- ասել է Արտետան։
HITC-ի տեղեկություններով՝ նորվեգացի կիսապաշտպանը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև տարեվերջ։ Նշվում է, որ Լոնդոնյան ակումբը ցանկանում է, որ թիմի ավագը 100 տոկոսով ապաքինվի ու պատրաստ լինի մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում միջազգային դադարի ժամանակ։
























































