Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ կարող է ազատվել մի շարք ֆուտբոլիստներից, որոնք ընդգրկված չեն գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ծրագրերում, հայտնում է Team Talk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ազնվականների» ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկը վաճառվող խաղացողների ցանկում է։ Նշվում է, որ ակումբը կարող են լքլե նաև 3 պաշտպան՝ Բեն Չիլվելը, Բենուա Բադիաշիլը և Ակսել Դիսասին։
Հիշենք, որ մեկուկես տարի առաջ «Չելսին» Մուդրիկի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարեց 70 միլիոն եվրո։
























































