Մադրիդի «Ռեալի» իսպանացի եզրային պաշտպան Դանի Կարվախալը խոսել է այս մրցաշրջանի հանդիպումների խիտ գրաֆիկի մասին։
«Ֆուտբոլիստները միգուցե գործադուլ անեն։ Ֆուտբոլիստների կարծիքը հաշվի չեն առնում, ուստի պետք է բարձրաձայնել ինչ-որ կերպ այս խնդրի մասին»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Tiempo de Juego-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ կատարելով գոլային փոխանցում։
























































