Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ապագայի մասին կարծիքով։
«Եթե ինձ ասեին, որ գնա, ես կհեռանայի, բայց ոչ ոք ինձ դա չխնդրեց։ Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։
Ես մարդ եմ, ով սիրում է ընտանիքի հետ լինել և խաղալ այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել, դա միշտ կլինի իմ նպատակը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
























































