Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ փուլի շրջանակում միմյանց են հանդիպել «Պրեսթոն Նորթ Էնդը» և «Ֆուլհեմը»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Արդյունքում, «Պրեսթոնը» հաղթել է մրցակցին Անգլիայի լիգայի Գավաթի պատմության ամենաերկար հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով ՝ 16:15:
























































