«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է անգլիական լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Բարնսլիի» նկատմամբ տարած գերջախջախիչ հաղթանակը:
«Կարմիր սատանաները» 7 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը:
«Ինձ համար՝ ոչ, բայց թիմի համար իդեալական երեկո էր: Կարծում եմ՝ կարողացանք իրագործել ծրագրածը: Գոլեր խփեցինք, ուրախացրինք երկրպագուներին: Աշխատեցինք մեր խաղային մոդելի վրա, այդ պատճառով մենք երջանիկ ենք»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 21-ին, իսկ մրցակիցն ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում կլինի «Քրիստալ Փելասը»:
























































