Ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարնսլին»։ Խաղն ավարտվել է 7-0 հաշվով՝ հօգուտ Տոն Հագի թիմի։
Այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձան Մարկուս Ռեշֆորդը, Բրունո Ֆերնանդեշը և Ալեխանդրո Գառնաչոն։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ևս մեկ գոլ խփեց Անտոնին:
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում «Սաութհեմփթոնը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Էվերթոնին» (1-1, 5:6): «Բրենտֆորդը» 3-1 հաշվով հաղթեց «Լեյտոնին», «Քրիսթալ Փելասը»՝ 2-1 հաշվով «Քուինս Պարկ Ռեյնջերսին»։
























































