Էրիկ տեն Հագի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև կոնֆլիկտ է եղել ականջօղերի պատճառով:
Ինչպես գրում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի և թիմի նախկին հարձակվողի միջև լարվածությունը առաջացել է նրանց համագործակցության ամենասկզբում:
Այն աստիճանաբար աճել է մարզումներից մեկի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո:
Նիդեռլանդացի մասնագետը պահանջում էր, որ ֆուտբոլիստները մարզումների ժամանակ հանեն ականջօղերը և այլ զարդերը: Պորտուգալացին հրաժարվում էր, քանի որ Օլե-Գուննար Սուլշերի և Ռալֆ Ռանգնիկի ժամանակ նման պահանջներ չեն եղել:
Տեն Հագը շարունակում էր պնդել իր դիրքորոշումը և խնդրել էր իր օգնական Սթիվ Մակլարենին վերջնականապես լուծել այդ հարցը: Անգլիացին փորձել է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով և զրուցել ֆուտբոլիստի հետ, սակայն ի պատասխան՝ Ռոնալդուն իր 1000 ֆունտ արժողությամբ ականջօղերը նետել է թփերի մեջ։
























































