Ֆիլ Ֆոդենի որդին սեփական YouTube-ալիքն ունի։
«Ռոննին սիրում է ուշադրության կենտրոնում լինել, բացի այդ, նա որոշ YouTube-բլոգերների մեծ երկրպագու է, այդ պատճառով Ֆիլը և նրա կինը ստեղծեցին նրա ալիքը», — ասել է աղբյուրը The Sun-ին։
5-ամյա Ռոննին արդեն ունի Instagram-էջ՝ 4,7 միլիոն հետևորդներով։
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի որդին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ մասնակցել էր թիմի տոնակատարությանը 2023 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակից (1:0 «Ինտերի» հետ) հետո։
Այդ ժամանակից ի վեր տղան, որին «El wey» («տղուկ») մականունն են տվել , դարձել է ակումբի ոչ պաշտոնական թալիսմանը և հաճախ հայտնվում է «Սիթիի» սոցիալական ցանցերում։
Նշվում է, որ Ռոննին արդեն պայմանագիր ունի նաև մոդելային գործակալության հետ։

























































