Լոնդոնի «Չելսին» գլխավորում է եվրոպական առաջատար հինգ առաջնություններում ամենից շատ ստացած դեղին քարտեր ունեցող թիմերի վարկանիշը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության չորս խաղերում «կապույտների» ֆուտբոլիստները 16 անգամ զգուշացվել են, ինչն ամենաբարձր ցուցանիշն է իսպանական «Վիլյառեալի» հետ միասին, որը նաև մեկ հանդիպում ավելին է անցկացրել:
Բիլբաոյի «Ատլետիկը» 15 դեղին քարտով զբաղեցնում է երրորդ տեղը։
Շաբաթ օրը կայացած «Չելսի»-«Բորնմուտ» խաղում (1:0) մրցավարը զգուշացրել է Էնցո Մարեսկիի թիմի ութ ֆուտբոլիստի։
























































