Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային նոր թիրախն է դարձել «Քրիստալ Փելասի» անգլիցի կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կփոխի ակումբային գրանցումը: Անցած ամառ «Նյուքասլը» փորձեց պայմանագիր կնքել անգլիացի պաշտպանի հետ, սակայն 75 միլիոն ֆունտ ստեռլինգ հրաժարագինը «վախեցրեց» «Կաչաղակներին»:
Հաղորդվում է, որ «Չելսին» ցանկանում է տեսանելի ապագայում վերադարձնել իր սանին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, կարիերան շարունակելու այլ տարբերակներ է նախընտրում։ Մարկ Գեհիի հավակնորդների թվում է նաև «Լիվերպուլը», որը երկարաժամկետ փոխարինող է փնտրում Վիրջիլ վան Դեյկին։ Transfermarkt-ը «Քրիսթալ Փելասի» պաշտպանության առաջատարի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո:
























































