«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հյուսիսլոնդոնյան դերբիում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Դա անհավանական է: Ազգային հավաքականի հանդիպումների ընդմիջումից հետո մի քանի կադրային խնդիրներ ունեցանք։ Թիմը հիանալի արձագանքեց։ Սա ցույց է տալիս մեր հասունությունը։
Մեզ պակասում էին կարևոր ֆուտբոլիստներ, բայց ես շատ գոհ եմ թիմի արձագանքից: Մենք պետք է հարմարվեինք, օգտագործեինք այլ ֆուտբոլիստների ու նրանց որակները։ Թիմը լավն էր։
Երբ մենք պետք է պաշտպանվեինք, դա լավ արեցինք։ Մենք պետք է բարելավենք որոշ բաներ, բայց մենք ստացանք ևս մեկ հաղթանակ, շատ մեծ հաղթանակ»,- ասել է Արտետան BBC-ին։
























































