«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (2-1) գոլային փոխանցում է կատարել հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Բրազիլացին իր չորրորդ գոլային փոխանցումն է կատարել Անգլիայի առաջնությունում։ սա երկրորդ արդյունքն է բոլոր դարպասապահների շրջանուն։
Էդերսոնը զիջում է միայն Փոլ Ռոբինսոնին, ով ունի հինգ գոլային փոխանցում իր ակտիվում:
Անգլիացին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լիդսում», «Տոտենհեմում», «Բլեքբերնում» և «Բարնլիում»։
Էդերսոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 254 հանդիպում, իսկ Ռոբինսոնը՝ 375 խաղ։
























































