Անգլիայի առաջնության 4-րդ տուրի «Բորնմուտ»-«Չելսի» խաղում (0-1) սահմանվել է լիգայի ռեկորդ դեղին քարտերի քանակով, հայտնում է Opta-ն։
Երկու թիմերն էլ ստացել են ընդհանուր առմամբ 14 դեղին քարտ, ինչը պատմական առավելագույնն է Պրեմիեր լիգայի մեկ խաղի համար:
«Չելսին» (7 միավոր) ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Բորնմուտը» (5 միավոր) 4 տուրից հետո 11-րդն է մրցաշարային աղյուսակում:
Հաջորդ տուրում լոնդոնցիները սեպտեմբերի 21-ին արտագնա խաղում կխաղան «Վեսթ Հեմի» հետ։ Նույն օրը «Բորնմուտը» արտագնա խաղում կխաղա «Լիվերպուլի» հետ:
























































