Լոնդոնի «Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է իր նորամուտը «արիստոկրատների» կազմում Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Բորնմուտի» դեմ խաղում։
Լոնդոնցիները Քրիստոֆեր Նկունկուի գոլի շնորհիվ հաղթեցին 1-0 հաշվով։
«Չելսիում իմ նորամուտը անհավատալի զգացողություն է: Ես շնորհակալ եմ, որ կարող եմ խաղալ: Մենք լավ հանդես եկանք և երեք միավոր վաստակեցինք։
Ես շատ աշխատեցի այս հնարավորությունը ստանալու համար: Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում»,- անգլիացու խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Չելսին» Սանչոյին վարձակալել էր «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
























































