Շաբաթ օրը «Բրենտֆորդի» դեմ խաղում «Մանչեսթեր Սիթին» գոլ բաց թողեց 23-րդ վայրկյանին, բայց Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ հաղթեց 2-1 հաշվով:
Խաղից հետո «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մրցակցի մասին.
«Ես Թոմաս Ֆրանկի մեծ երկրպագուն եմ: Ես չեմ հիշում, որ որևէ թիմ նրանց նման խաղա վերջին 8-9 տարվա ընթացքում: Մեզ համար շատ դժվար էր կարդալ նրանց խաղը, թե երբ պետք է պրեսինգի դիմել մրցակցին։ Խփած գոլերում մեր բախտը բերեց, բայց երկրորդ խաղակեսում, հավանաբար, կարող էինք ավելին խփել։
Մենք զգացինք, թե որքան դժվար է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Մարդիկ ասում են, որ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ է, բայց Պրեմիեր լիգան շատ բարդ մրցաշար է: Այսօր ապացույց կար. ես «Բրենտֆորդի» մեծ երկրպագու եմ: Նրանք խաղում են երկար փոխանցումներով, բայց ունեն նաև խաղային կայունություն: Ես ինքս նախընտրում եմ հաղթել այս կերպ, քան 4:-0 կամ 5-0 հաշվով: Մեզ նման հաղթանակներ են պետք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































