Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է կասեցնել Անգլիայի հավաքականի մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, բացի այդ՝ երկրին զրկել 2028 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու իրավունքից՝ ֆուտբոլում կառավարության միջամտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն, հնարավոր հեռացումը կարող է տեղի ունենալ անկախ ֆուտբոլային կարգավորիչի հնարավոր ի հայտ գալու պատճառով, որի հայեցակարգն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից: Այս կարգավորիչը պետք է վերահսկի անգլիական ակումբների արտոնագրման համակարգը, ստուգի դրանց սեփականատերերին և տնօրեններին, ինչպես նաև երկրպագուներին իրավունք տա մանսակցել հիմնական որոշումների կայացմանը:
Ընդգծվում է, որ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսն արդեն նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Լիզա Նանդիին, որում ընդգծել է, որ «պետք չէ, որ կառավարությունը միջամտի ֆուտբոլի զարգացմանը»։
Իր նամակում Թեոդորիդիսն ընդգծել է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA), որը լավատեսորեն է տրամադրված նման կարգավորիչի ստեղծման գաղափարին, պետք է պաշտպանի իր անկախությունը «ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն»:
























































