Ֆուտբոլային ֆինանսների փորձագետ Կիրան Մագուայրը կարծում է, որ եթե «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր ճանաչեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման մեջ, ապա թիմից կհանեն մինչև 100 միավոր:
«Կարելի է ենթադրել, որ ակումբը կզրկվի 60-100 միավորից, ինչը բավական կլինի, որպեսզի նա դուրս մնա ԱՊԼ-ից:
Լսումները կտևեն մոտ 8 շաբաթ: Ապացույցների դեպքում դատական ընթացքը կարող է տևել 3-ից 4 ամիս: Պետք է 115 մեղադրանքներն էլ քննվեն»,- Մագուայրի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:
«Քաղաքաբնակները» մեղադրվում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ՝ 2009-ից 2018 թվականներին։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջությամբ չի բացահայտել իր ֆինանսական վճարումները։
























































