«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերը ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի կայքը։
«Բրայթոնը» օգոստոսին հաղթել է «Էվերթոնին» (3:0) և «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1), ինչպես նաև ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» հետ (1:1): Հուրցելերի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:
31-ամյա Հուրցելերը, որը Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչն է, դարձել է նաև ամենաերիտասարդը, որը արժանացել է ամսվա լավագույն մարզչի մրցանակին։
Մրցանակի համար պայքարում էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Արնե Սլոթը («Լիվերպուլ»):
























































